‘Սայաթ-Նովա պողոտայի խնդրահարույց շինարարության վայրում քանդվել է բակ մտնող ճանապարհը. Տեսանյութ’

1140

Սայաթ-Նովա 10-12 հասցեում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում այս գիշեր փլուզվել է բակ մտնող միակ ճանապարհի մի հատվածը։ Արդեն մի քանի ամիս շինարարության դեմ բողոքող բնակիչների խոսքով՝ ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով տեղի ունեցած փլուզումը վնասել է ոչ միայն ճանապարհը, այլև այն սպառնում է Նալբանդյան 25ա հասցեում գտնվող վթարային շենքի անվտանգությունը։ Այսօր տարածք այցելած Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում բակի բնակիչները նշել են, որ իրենց անհանգստությունն ու մտահոգությունները չեն կիսում պատկան մարմինները, ավելին՝ «սառնասրտորեն շրջանցում են Սայաթ Նովայի հետ կապված բոլոր խնդիրները»:

Կայքի թղթակցի հետ զրույցում բակի բնակիչ Ռաֆայել Հովսեփյան նշել է, որ շատ հնարավոր է փլուզումը շարունակվի, երբ աղբատար մեքնենան կամ ցանկացած բեռնատար անցնի բակով:

«Ահազանգել ենք ԱԻՆ, եկան, ֆիքսեցին ու գնացին։ Ոչ մի կոնկրետ բան չեն ասում, կամ էլ ասում են գնացեք, բողոքեք, նույնը խորհուրդ են տալիս ոստիկանությունում ու այն դեպքում, երբ որևէ մեկը փորձի պատուհան փոխել՝ կգան ու կկանգնեն գլխին։ Առավոտից փորձում եմ մեքենաս հանել գարաժից, ոչ մի կերպ չեմ կարողանում, ճանապարհ չկա»,- ասել է Ռաֆայել Հովսեփյանը: Սայաթ Նովա 10 շենքի լիազոր Ռուզաննա Ադամյանն էլ ընդգծել է, որ ամենասարսափելին այն է, որ չգիտեն՝ ում բողոքել։

Նախորդ հոդվածը‘Շինարարության պատճառով Սայաթ-Նովա փողոցում փլվածք է առաջացել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական պլանշետներըի գինը կսկսվի 85-100 հազար դրամից’