‘Սայաթ-Նովա 10-ի բնակիչները չկարողացան կասեցնել շինարարության սկիզբը (տեսանյութեր)’

1157

Երևանում՝ քաղաքային իշխանությունների «ջանքերով» ևս մեկ թեժ կետ է ձևավորվել: Սայաթ-Նովա 10-ի և հարակից շենքերի բնակիչները պայքարում եմ, որ իրենց փոքրիկ բակում չկառուցվի ևս մեկ «էլիտար շենք»: Բնականաբար, կառուցապատողը ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք, բնականաբար, տրամադրել է քաղաքապետարանը: Բայց ահա, ԱԻՆ-ը իր հերթին տվել է իր եզրակացությունը, համաձայն որի՝ շենքի կառուցման դեպքում 5 շենք զրկվում է արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան մեքենաների մոտիկ գալուն: Ավելի պարզ ասած՝ հրդեհի դեպքում հրշեջ մեքենան չի կարող մոտենա շենքին, կամ շտապօգնության մեքենան՝ բնակիչներից մեկին օգնություն ցույց տալու համար:

Եվ ահա այսօր, Սայաթ-Նովա 10-ի բնակիչները ոչ մի կերպ չկարողացան կասեցնել շինարարների աշխատանքը։ Ոստիկանական պատի օգնությամբ շինարարները առանձնացրեցին շինհրապարակը մետաղյա թիթեղներով՝ դրա տարածքում թողնելով նույնիսկ բնակիչներից մեկի մեքենան։

Մանրամասները՝ «Ազատության» և Նախախորհրդարանի տեսանյութերում.

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Գրպանահա՜տ ենք, ինչ ենք, որ ստուգենք Իշխան Զաքարյանի ունեցվածքը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Здесь был Միշիկ (Լուսանկար)’