‘«Սայաթ-Նովա» 2-ը առաջադրեց Սերժ Սարգսյանին’

976

Նոյեմբերի 9-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀԿ մամլո ծառայությունը: Կազմակերպության 112 անդամներից, բնականաբար, մասնակցում էին 112-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը, բնականաբար, միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու և ընտրեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:   

Նախորդ հոդվածը‘ Տ.Ուրիխանյան. Փոստանջյանը ընդհանրապես չներկայացավ նիստին’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘