‘Սանդրո Ռոսելը կարող է դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով. Նրա խմբավորման մեջ հայ է եղել’

1030

«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը կարող է դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով: Այսքան է պահանջում դատախազը Ռոսելին պատժելու համար: Վերջինս մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու և գումարներ լվանալու մեջ: Իսպանիայի դատախազությունը մեղադրանքը ներկայացրել է դատարան: Ավելի վաղ Իսպանիայի դատարանը կայացրել էր դատավճիռ Ռոսելի ու ևս հինգ անձի նկատմամբ 15-20 միլիոն եվրո գումար լվանալու համար, իսկ գումարը ստացել էին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Նշվում էր, որ դրանից 6,5 միլիոն եվրոն Ռոսելն իրենով է արել:

Դատախազությունը պահանջում է նաև ազատազրկել Ռոսելի կնոջը` Մարտա Պինեդային ու գործընկեր Ժոան Բեզոլիին պահանջելով համապատասխանաբար տասը ու յոթ տարի: Բացի ազատազրկումից մեղադրող կողմը պահանջում է պատժել Ռոսելին 59 միլիոն եվրոյով, կնոջը 50 միլիոն եվրոյով, իսկ Բեզոլիին 55 միլիոն եվրոյով:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Ռոսելին  ձերբակալել են մոտ 15 միլիոն եվրո գումար լվանալու մեջ Բրազիլիայի ազգային հավաքականի իմիջային իրավունքները մի ընկերության վաճառելու ընթացքում, որի հետ կապված է եղել «Բարսելոնայի» նախկին նախագահը:  Հիշեցնենք, որ Ռոսելը ղեկավարել է կատալոնական ակումբը 2010-ից մինչև 2014 թվականը: Այս պահին նա անազատության մեջ է:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն` Ռոսելի կողմից ստեղծված հանցավոր խմբավորման մեջ են եղել նաև Պեդրո Ռամոսը, Խոսե Կոլոմերն ու Շահե Օհաննեսյանը:

«Բարսելոնայի» նախագահ դառնալուց առաջ Ռոսելը խոստացել էր, որ ընտրվելուց հետո պատրաստվում է վաճառել իր ընկերությունները, մասնավորապես 2010 թվականի դեկտեմբերի 13-ին նա վստահեցրեց, որ ամռանը իրեն պատկանող  Bonus Sport Marketing ընկերությունը վաճառել է Dallah Albaraka Group հոլդինգին, որն, ի դեպ, 2006 թվականին ֆինանսավորում էր Բրազիլիայի հավաքականի ընկերական խաղերի հեռարձակումների գնումը: Հետագայում պարզվեց, որ Ռոսելը ընկերությունը չէր վաճառել: Գործարքը կայացավ միայն 2011 թվականին, իսկ նոր սեփականատերը դարձավ  Sports Investment Offshore SAL ընկերությունը, որը պատկանում էր Շահե Օհաննեսյանին:  Դա լիբանանական ընկերությունը էր, որի մասին ոչ մի տեղեկություն չկար, ոչ մի տեղեկություն չկար նաև նրա սեփականատիրոջ մասին:  Հարկ է նշել, որ չնայած նրան, որ 2011 թվականին Ռոսելը դադարել է լինել ընկերության ղեկավարը, նրա կինը շարունակում էր աշխատել որպես գործակալ մինչև 2013 թվականի փետրվար ամիսը: Երեք տարի անց այն բանից հետո, երբ Ռոսելը դարձավ «Բարսելոնայի» նախագահը:

Հավելենք, որ մեղադրանքի մեջ նշվում է նաև, որ Ռոսելը թաքցրել է, թե ինչքան գումար է ստացել Ռիկարդո Տերա Տեյշեյրայից անօրինական ճանապարհով: Վերջինս եղել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 1989 թվականից մինչև 2012 թվականը:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստը. Ուղիղ’