‘Սանդրո Ռոսել. Թերեւս, Բարսելոնան» աշխարհի ամենաթափանցիկ թիմն է’

967

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ իր ակումբում գաղտնիքներ չկան:

«Բարսելոնան»՝ ավելին է, քան թիմը, եւ այդպես լինելու է միշտ` «Բարսայի» ամբողջ պատմության ընթացքում:

Այստեղ դուք գիտեք ամեն ինչի եւ բոլորի մասին: Թերեւս, «Բարսելոնան» աշխարհի ամենաթափանցիկ թիմն է»,- Ռոսելի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Ավելացնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 7-ին կկայանա «Բարսելոնա» — «Ռեալ» սկզբունքային մրցավեճը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում մեկնարկել է Սաֆարովի հարցով քննարկումը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կալանավայրերի պայմանների վերաբերյալ ԵԽ խորհրդատվություններին չի հետեւել ‘