‘Սանդրո Ռոսել. «Մանչեսթեր Սիթիի» մոտ ձուկ որսալը չի ստացվում’

960

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» փորձել է կատալոնյան ակումբի ներկայացուցիչներին իր մոտ տանել:

«Մանչեսթեր Սիթին» բազմիցս ագրեսիվ կերպով փորձել է մեր ակումբի բոլոր մակարդակների աշխատակիցներին եւ խաղացողներին գրավել իր կողմը: Սակայն ոչ ոք չի ցանկանում լքել «Բարսելոնան»: «Սիթին» ցանկանում էր այստեղ ձուկ որսալ, բայց ոչինչ չկարողացան բռնել»,- Ռոսելի ոսքն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Մանչեսթեր Սիթիի» ադմինիստրացիայում են աշխատում «Բարսելոնայի» երկու նախկին աշխատակիցներ՝ Ֆերան Սորիանոն եւ Չիկի Բեգիրիստայնը:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն’
Հաջորդ հոդվածը‘Քաղտեխնոլոգ. Փետրվարի 18-ից հետո ՀՀԿ-ականները սկսելու են մտածել իրենց քաղաքական ապագայի մասին’