‘Սանդրո Ռոսել. Որպես մարդ Մեսին ավելի լավն է, քան որպես խաղացող’

815

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի, ինչպես նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին:

«Միշտ ասում են, որ թիմերը ունակ են ամենաբարձր կարգով հանդես գալ եւ հաղթել միայն երեք տարի: Սակայն մենք չորրորդ տարին ենք այդ կարգը պահում, հիմա գնում է հինգերորդը, եւ մենք շատ լավ դիրքեր ունենք:

Ինչ վերաբերում է Մեսիի կարգի աստղի հետ աշխատանքին, ապա այդ առումով «Բարսելոնայի» նախագահ լինելը հեշտ է: Որպես մարդ Մեսին ավելի լավն է, քան որպես խաղացող:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա, որքան գիտեմ, նա առնվազն մինչեւ 2014 թվականի ամառը խաղալու է «Սանթոսին»: Մնացածը կարող եմ ասել, որ մենք միշտ քննարկում ենք թիմը ուժեղացնելու միայն լավագույն տարբերակները»,- նշել է Ռոսելը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին պնդում է, որ Արա Աբրահամյանի ընկերությունը հակաօրինական կերպով տիրացել է իր գույքին’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել Իսրայելի բանտերում’