‘Սանեն ժամանակից շուտ հեռացել է Գերմանիայի հավաքականի ճամբարից’

1083

Գերմանիայի հավաքականի վինգեր Լերոյ Սանեն ժամանակից շուտ լքել է ընտրանու ճամբարը: Այս մասին հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն անձնական պատճառների համար է հեռացել ճամբարից: Նշվում է, որ Սանեի ընկերուհին մոտ օրերս պետք է երեխա ունենա:

Հիշեցնենք, որ Սանեն երեկ Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում Գերմանիայի ընտրանու կազմում մասնակցեց Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղին:

Նախորդ հոդվածը‘Կրկնակի ավելացել է կոռուպցիոն հանցագործության դեպքերով հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը’
Հաջորդ հոդվածը‘Կեհիլը պլանավորում է ձմռանը լքել «Չելսի»-ն’