‘«Սանիտեկը» խոստանում է ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից (փաստաթուղթ)’

4195

Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի Շիրակի փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների (Չարբախ թաղամաս) բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են, որ հարեւանությամբ գտնվող՝ «Սանիտեկ» ընկերության ավտոպարկը հանվի տարածքից: Ավտոպարկում կայանող աղբատար մեքենաները հատկապես տաք եղանակին գարշահոտություն են տարածում եւ կարող են վարակի ու թունավորումների պատճառ դառնալ:

Տեղի բնակիչները iLur.am-ին հայտնեցին, որ ընկերության հայաստանյան ներկայացուցչության լիբանանցի ղեկավարը հանդիպել է իրենց եւ խոստացել կարճ ժամանակում լուծել ավտոպարկի խնդիրը, այն է՝ տեղափոխել մեքենաները ուրիշ տարածք:  

Ավելի վաղ գրել ենք, որ ըստ մեր տեղեկությունների, Չարբախում գտնվող տարածքը, որտեղ տեղակայվել է «Սանիտեկի» ավտոպարկը, պատկանում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հորը՝ Համլետ Նիկոյանին:

Օրերս Կադաստրի պետական կոմիտեից ստացել ենք այդ տեղեկության փաստաթղթային հաստատումը: Մինչդեռ, Երեւանի քաղաքապետարանը արդեն տեւական ժամանակ անտեսում է iLur.am-ի հարցումը՝ մանրամասներ հաղորդելու Սանիտեկի ավտոպարկի համար տարածքի ընտրության հարցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի անձնական շահագրգռվածության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Առաջիկայում Հայաստան կհասնի ԱԷԿ-ի նոր տուրբոգեներատորը – News.am’
Հաջորդ հոդվածը‘Երգչուհի Մերայա Քերիին մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու համար’