‘Սանկտ-Պետերբուրգի դատարանը Մադոննային կուղարկի իր դեմ հարուցված գործի նյութերը ‘

955

Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան շրջանի դատարանը երգչուհի Մադոննային կուղարկի պետերբուրգյան մի շարք հասարակական կազմակերպությունների՝ իր դեմ հարուցված քաղաքացիական գործի փաստաթղթերը, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով հայցատուների ներկայացուցիչ Դարյա Դեդովային:

Հիշեցնենք, որ օգոստոսին Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ երգչուհին հանդես էր եկել միասեռականների իրավունքների պաշտպանությանն ուղղված կոչերով, մինչդեռ քաղաքային օրենքն արգելում է համասեռամոլության քարոզը: Հայցատուները պնդում են, թե երգչուհին իր հայտարարություններով խախտել է օրենքը, եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ 333 միլիոն ռուբլի են պահանջում Մադոննայից:

«Նախնական նիստի ժամանակ դատարանը հայտարարել է, թե նախապատրաստում է հայցի անգլերեն թարգմանությունը, որը կուղարկվի Լուիզա Չիկկոնեի (Մադոննայի քաղաքացիական անունը-խմբ.) հասցեով», — ասել է Դեդովան:

  

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ասուլիսը (Տեսագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան – Ադրբեջան՝ 1:0’