‘Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը’

1382

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Արմենպրես»ի թղթակցի փոխանցմամբհանդիպման սկզբում տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամայս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելուտնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկելմենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն էինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշել է Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնել էոր ևս ուրախ է հերթական հանդիպման համար։ «Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հետ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք Նուր Սուլթանումիսկ առաջին անգամ՝ մեկ տարի առաջև այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Մեր հարաբերությունները զարգանում են կայուն։ Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմայլ նաև ԵԱՏՄիԱՊՀի ու ՀԱՊԿի շրջանակներում։ Շատ ուրախ եմոր այս ուղղություններով հնարավորություն ունենք ամբողջովին զարգացնել մեր հարաբերությունները։ Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանիայլև ԵԱՏՄի համարորովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄում մեր համագործակցությունից։ Այս տարի բավական լավ աճ ունենք նաև Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվերի առումով։ Այսօր բոլոր տուրիստական շրջաններում կարելի է լսել ռուսաց լեզուն։ Ես ռուս զբոսաշրջիկներին հարցնում եմթե ինչպես են իրենք զգում Հայաստանումնրանք պատասխանում ենոր Հայաստանում իրենց լավ են զգումև ակնհայտ էոր շատ ու շատ ռուս զբոսաշրջիկներ են շարունակելու գալ Հայաստանև այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Սուդան. «Տասնյակ դիակներ են լողում Նեղոսում»’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ձեր կուսակիցների հետ լիկբեզ անցկացրեք ժամանակ առ ժամանակ’