‘Սաշիկի ծիրանի այգուց մինչև լոտոյի տոմս և պանիր. Մամուլ’

2061

«Պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում։ Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր և պանիր գնել»,-գրում է «Հայկական ժամանակը» և հավելում.

«Ագրարային համալսարանի ղեկավարությունն իհարկե իր բացատրությունն ունի՝ վիճակախաղի տոմսերը հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության են, պանիրը՝ բարի կամքի դրսևորում»։

Թերթը հիշեցնում է, որ ընդամենը երկու ամիս առաջ էլ պարզվել էր, որ Ագրարային համալսարանի ուսանողներին աշխատացնում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգիներում։ Ղեկավարությունն այս դեպքի համար էլ է փորձում տրամաբանական բացատրություններ բերել, սակայն, չգիտես ինչու, հրապարակումից անմիջապես հետո դադարեցին ուսանողներին ուղարկել այդ այգի։ Փոխարենը, փաստորեն, սկսել են լոտոյի տոմսի ու պանրի բիզնես անել ։

Նախորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանի համար ավիատոմս է գնվել 7.5 հազար դոլարով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարում» ամուսնանում են, եթե պետք է` պատրաստ են ներողություն խնդրել. Մամուլ’