‘Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս. ՉԻ’

7702

Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս, գրում է «Չորրորդ իշխանությունը», նշելով, որ Նարեկ Սարգսյանն իր երեք թիկնապահների հետ օրերս Երևանի կենտրոնում գտնվող բարերից մեկում ծեծի է ենթարկել 22-ամյա Սարգիս Բրուտյանին

Թերթի տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը: Ականատեսների վկայությամբ՝ Նարեկն ու թիկնապահները Բրուտյանին ծեծի են ենթարկել, ինչից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն` գանգուղեղային վնասվածքով: Կենտրոնի ընդունարանում հաստատել են Բրուտյանի հոսպիտալացման փաստը: Ընդ որում տուժածի հարազատները հայտարարել են, թե Բրուտյանը վնասվածք է ստացել իրենց շենքի աստիճաններից վայր ընկելու հետևանքով: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ ճշտում է այդ տեղեկատվությունը: Ինքը` տուժածը, նույնպես չի ցանկանում կատարվածի հրապարակայնացում: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ինչպես է Մերկելը երկրպագում Գերմանիայի հավաքականին, եւ ինչպես է Ս.Սարգսյանը ուրախանում Թուրքիայի գոլով ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է փոփոխել երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափը (ամբողջական ցանկ)’