‘Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Ասադը չպետք է մասնակցություն ունենա Սիրիայի ճակատագրին’

793

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Սաուդ ալ-Ֆեյսալը, ելույթ ունենալով «Ժնև-2» համաժողովի բացման արարողությանը, կոչ է արել պահպանել «Ժնև-1»-ում ձեռք բերված պայմանավորվածությունները և հայտարարել է, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը  չպետք է մասնակից լինի երկրի հետագա ճակատագրին: «Մեր մասնակցությունն այս կոնֆերանսում հիմնվում է այն ձևակերպումների վրա, որոնք եղել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հրավերում: Մենք պետք է  խստագույնս գործենք Ժնևյան հռչակագրի համաձայն, պետք է քննարկենք Սիրիայում անցումային իշխանություն ստեղծելու հարցը: Ընդ որում՝ պետք է ելնենք նրանից, որ Ասադի վարչակարգը չպետք է մասնակցի երկրի հետագա գործընթացներին»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը: Բացի այդ, նա կոչ է արել Սիրիայի տարածքից դուրս բերել «արտասահմանցի վարձկաններին», որոնց թվին է դասել նաև լիբանանյան «Հեզբոլլահ»  շարժումը և Իրանի ազգային գվարդիան:

«Ժնև-2» համաժողովը մեկնարկել է այսօր շվեյցարական Մոնտրյո քաղաքում և կշարունակվի հունվարի 24-ին Ժնևում, որտեղ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի մասնակցությամբ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հունիսին Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիա’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա համերգ` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում’