Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» պատրաստ է 300 միլիոն եվրո վճարել Մեսսիին

243

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» (կիսալուսին) ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հետ եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 300 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ալ Հիլյալը» Սաուդյան Արաբիայի ամենատիտղոսակիր ակումբն է եւ «Ալ Նասրի» վաղեմի մրցակիցը։ «Ալ Նասրը» 2,5 տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը 200 միլիոն եվրո է։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ 

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Հաջորդ հոդվածըԳեղարդ Մուսասին կմենամարտի Ֆաբիան Էդվարդսի հետ Փարիզում