Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը Լիոնել Մեսսիին տիեզերական աշխատավարձ է առաջարկել

147

Հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի առաջնությունից գերշահավետ առաջարկ է ունեցել։ Այս մասին հայտնում է լրագրող Գիյոմ Բալագեն։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Ալ-Հիլալը» հետաքրքրված է եղել Աշխարհի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Սաուդյան ակումբի ղեկավարությունը Լիոնելին առաջարկել է մեկ միլիարդ եվրո աշխատավարձ, սակայն արգենտինացին հրաժարվել է այս տարբերակից եւ նախընտրել է տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ պայմանագիր կնքելով մինչեւ 2025 թվականի ավարտը։

2023/24 մրցաշրջանում Մեսսին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում։ Հարձակվողը դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ Լավագույն ակումբային մարզիչները
Հաջորդ հոդվածըATP Finals-ի բոլոր մասնակիցները