‘Սաուդյան Արաբիայի թագավորը ահաբեկչության դեմ պայքարին 100 միլիոն դոլար է նվիրաբերել’

968

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բին Աբդուլ Ազիզը խոշոր գումար է նվիրաբերել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: 100 միլիոն դոլար նվիրատվությունը կտրամադրվի Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի կառուցմանը, հաղորդում է Saudi Gazette-ը: Իր ելույթում միապետը նշել է, որ ահաբեկչությունն արաբների համար ավելի մեծ սպառնալիք է, քան թշնամի պետությունները, փոխանցում է NEWSru Israel-ը: «Ավելի, քան երբևէ անցյալում՝ մեզանից պահանջվում է անդրդվելի լինել այդ սպառնալիքի հանդեպ: Ուսմունքը խեղաթյուրող ահաբեկիչները շատ ավելի վտանգավոր են ուղղափառների համար, քան մեր տեսանելի թշնամիների զենքը»,- ասել է արքան:

Կիրակի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել միապետին իր շռայլ նվիրատվության համար: Ավելի վաղ թագավորի որոշումը ողջունել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով հայտարարել է. «Այդ շռայլ նվիրատվությունը  վկայում է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է միջազգային կառույցներին, որոնց խնդիրն է միասնաբար դիմակայել ահաբեկչությանը», փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ցորենի արտում հարդը այրելիս ‘