‘Սաուդյան Արաբիայի թագավոր. Իսրայելի գործողությունները «ռազմական հանցագործություն» են’

995

Սաուդայն Արաբիայի արքա Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը քննադատել է միջազգային անգործությունը Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների ժամանակ, որոնք նա բնութագրել է որպես զանգվածային կոտորածներ և «հանցագործություն մարդկության դեմ»: Այդ մասին տեղեկցրել է Reuters-ը:

«Միջազգային հանրությունը, որը լուռ հետևում է, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանում, այնքան անտարբեր է կատարվածի հանդեպ, կարծես դա իր հոգը չէ: Այդ լռությունն արդարացում չունի»,- ասել է թագավորը:

Բացի այդ՝ նա նշել է, որ ահաբեկչությունը սպառնում է պառակտել արաբական և մուսուլմանական աշխարհը:

Ավելի վաղ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է եռօրյա հրադադարը, և որոշում են կայացրել վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սլավյանսկում պոկել են Իոսիֆ Կոբզոնի պատվո տախտակը (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Արդեօ՞ք Ամերիկեան Գնացքին Յաջորդ Կայարանը Թեհրան է’