‘Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքը Իդ ալ-Ադխա տոնի օրերին՝ Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’

5506

Reuters-ը ներկայացնում է ֆոտոշարք, որը ցույց է տալիս մուսուլմանների հոսքը դեպի Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաք:

Մեքքան քաղաք է Սաուդյան Արաբիայում, Կարմիր ծովից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա, մահմեդականների ուխտագնացության (հաջ) կենտրոն: Ոչ-մահմեդականներին քաղաք մտնելն արգելվում է, քանի որ մահմեդականները այն համարում են սրբազան: 630 թվականին ամրապնդելով իրենց դիրքերը` Մեդինայի մահմեդականները Մուհամեդ մարգարեի գլխավորությամբ մտել են Մեքքա: Քաղաքը հանձնվել է առանց կռվի, իսկ բնակիչները մահմեդականություն են ընդունել: Մեքքան դարձել է կրոնական կենտրոն:

Մահմեդական կրոնի գլխավոր դրույթներից մեկն այն է, որ մահմեդականները, աշխարհի որ ծայրամասում էլ լինեն, աղոթք կատարելիս դեմքով միշտ շրջվեն Մեքքայի կողմը:

Զոհաբերության տոնը՝ Կուրբան-Բայրամը (կամ Իդ ալ-Ադխա), դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացության մի մասն է կազմում:

Տոնը նշվում է Մինա հովտում՝ Մեքքայի մոտակայքում, մուսուլմանական Զուլ-հիջա լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը ու տևում է 3-4 օր:

Ոչ բոլոր մուսուլմաններն են հաջ կատարում Մեքքա, կարողանում մասնակցել մուսուլմանների գլխավոր տոնին ու սուրբ վայրում անձամբ զոհաբերություն կատարել, այդ իսկ պատճառով իսլամի կանոնները թույլատրում են մուսուլմաններին ծեսի վերջին մասը կատարել ոչ միայն Մեքքայում, այլև ամենուր, որտեղ կան մուսուլմաններ:

Զոհաբերության օրը նշելը, անգամ եթե դա տեղի չի ունենում Մեքքայում, սկսվում է վաղ առավոտից: Մուսուլմանները գնում են մզկիթ աղոթքի: Մինչ աղոթքը խորհուրդ չի տրվում սնունդ ընդունել: Առավոտյան նամազից հետո հավատացյալները վերադառնում են տուն, ապա խմբերով հավաքվում փողոցում ու Ալլահին գովաբանող երգեր երգում, որից հետո գնում են մզկիթ կամ հատուկ հրապարակ, որտեղ մոլլան կամ իմամ-խաթիբը քարոզ է կարդում: Աղոթքից հետո մուսուլմանները գնում են գերեզմաններ՝ աղոթելու հանգուցյալների հոգու հանգստության համար, ապա կատարում կենդանիների զոհաբերություն ու միսը բաժանում աղքատներին ու սովյալներին:

Այս օրերին ընդունված է նվերներ մատուցել մտերիմներին ու ազգականներին:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Al Jazeera-ի հեռուստաեթերում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գուտի. Որտե՞ղ են «Ռեալի» յուրայինները’