‘Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող սեկտորի համակարգչային ցանցերը ենթարկվել են կիբեռգրոհի’

844

Սաուդյան Արաբիայի պետական նավթարդյունահանող Aramco ընկերության համակարգչային ցանցերը մի ամբողջ ամիս ենթարկվել են կիբեռգրոհի, որի նպատակն է Սաուդյան Արաբիայի նավթային ոլորտի լիակատար կաթվածահարումը, այս մասին,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդել է BBC-24 հեռուստաալիքը: «Կիբեռգրոհները նպատակ ունեին կասեցնել Սաուդյան Արաբիայից նավթի և գազի արդյունահանումն ու արտահանումը,-հայտարարել է Aramco-ի ղեկավարներից մեկը:- Նրանք գործել են մեկ ամիս շարունակ՝ ջանալով գտնել ամենախոցելի տեղերը»:

Ըստ ունեցած տեղեկությունների՝ անցյալ աշուն Սաուդյան Արաբիայի համակարգչային ցանցի վրա հզոր կիբեռգրոհ է կատարվել նոր վիրուսի օգնությամբ, վարակվել է ավելի քան 30 հազար համակարգիչ: Դրանից հետո համակարգիչների պաշտպանության նոր միջոցներ են ձեռք առնվել:

Էր-Ռիյադն առայժմ չի բարձրաձայնում ոչ կիբեռգրոհի հավանական կատարողների, ոչ էլ նրանց հետ առնչություն ունեցողների անունները:

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն խոստացել է, որ Իրանը միջուկային գերտերություն չի դառնա, քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին’