‘Սաուդյան Արաբիայում լրագրողին դատապարտել են 12 տարվա ազատազրկման իշխանություններին քննադատելու համար’

791

Սաուդյան Արաբիայի իշխանությունները 12 տարվա ազատազրկման են դատապարտել լրագրողին՝ «իշխանավորին չենթարկվելու», հեռուստահաղորդման ընթացքում թագավորության հասցեին հրահրիչ քննադատություն հնչեցնելու, ահաբեկչությունը խրախուսելու և «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեղադրանքով: Էր-Ռիադի դատարանը նաև արգելել է լրագրողին 20 տարվա ընթացքում լքել երկիրը  և աշխատել ԶԼՄ-ներում: Դատապարտյալը մեղադրվել է նաև Սաուդյան Արաբիայի թշնամիների հետ շփումների և նրանցից «կասկածելի գումարներ ստանալու» մեջ: Ըստ հետաքննության տվյալների՝ լրագրողը 2009 թ. շփվել է Լիբիայի տապալված, ապա  սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ, այն ժամանակ, երբ Տրիպոլիի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների լարվածությունը հասել էր գագաթնակետին:

Սաուդայան Արաբիայի և Լիբիայի միջև հարաբերությունները  միշտ են լարված եղել: 2004 թ. հունիսին ամերիկյան և սաուդյան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որոնցում Քադաֆին մեղադրվում էր սաուդյան թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ: Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում ուժի մեջ մտավ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որի համաձայն՝ թագավությունում իշխանափոխության կոչերը համարվում են քրեական հանցագործություն: Ահաբեկչություն է հայտարարվում ցանկացած գործողություն կամ արտահայտություն, որը խարխլում է հասարակաության կամ պետության կարգը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘2013-ին 2031 ծառ է ապօրինի հատվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկուհուն ձերբակալել են՝ բանտից փախչելուց 37 տարի անց’