‘Սաուդյան Արաբիայում միայնակ կանանց հրավիրում են «մխիթարելու» երդվյալ ջիհադականներին ‘

933

Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ իմամներից մեկը՝ Մուհամմեդ էլ-Արաֆին, Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով սեռական կյանքից հրաժարված ջիհադականների կյանքը թեթևացնելու նպատակով հատուկ ուղերձ է հղել, որով թույլատրում է սրբազան պատերազմի մարտիկներին, այսպես կոչված, «ջավազ մութաա» կնքել (կարճաժամկետ ամուսնություն):

Էլ-Արաֆին նշել է, որ զինյալներն արդեն երկու տարուց ավելի է, ինչ կանանց հետ չեն շփվում և զրկված են երկրային հաճույքներից, ուստի հարկավոր է նրանց օգնության հասնել:

«Ջավազ մութաայի» սկզբունքը տղամարդկանց թույլ է տալիս սահմանափակ ժամանակահատվածով ամուսնանալ այս կամ այն կնոջ հետ, որից հետո «նորապսակներին» ամուսնալուծում են, իսկ նորաթուխ հարսնացուին անմիջապես կնության տալիս մեկ այլ սեռաքաղց մարտիկի:

Իմամը կոչ է արել 14 տարեկանից բարձր բոլոր միայնակ կանանց օգնության հասնել ջիհադական մարտիկներին՝ խոստանալով, որ մատուցած ծառայությունների համար Ալլահը նրանց դրախտ կուղարկի: 

Նախորդ հոդվածը‘Կատրին Դընյովը հանդես է եկել Ժերար Դըպարդյեի պաշտանությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մենք պետք է շարունակենք խաղալ հենց այս ոճով, որը ինչ-որ տեղ մոտ է իսպանականին. Տեսանյութ’