‘Սաուդյան Արաբիան մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին’

785

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ոչ մշտական անդամի իրավունքներով մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքներին, քանի որ թագավորության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ կազմակերպությունն ընդունակ չէ լուծելու հակամարտությունները:

Այսօր տարածված հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պարզաբանում է, որ Էր-Ռիադի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կատարել իր պարտականությունները սիրիական ճգնաժամի դեպքում, ինչի հետևանքով նախագահ Բաշար Ասադը մնացել է իշխանության և արժանի պատիժ չի ստացել գործած հանցանքների համար: Բացի այդ՝ կազմակերպությունը հաջողության չի հասել նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում: Վերջապես, ՄԱԿ-ի ԱԽ-ն բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտի, բացատրել է իր դիրքորոշումը Սաուդայն Արաբիան:  Էլ-Ռիադը նաև դժգոհություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «որոշ երկրներ մենաշնորհ ունեն» ՄԱԿ-ի որոշումներ կայացնելիս, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ կազմում, 2014-2015 թթ. համար, հինգ նոր ոչ մշտական անդամներ են ընդգրկվել: Սակայն իրավապաշտպաններն անհանգստություն են արտահայտել այն բանի կապակցությամբ, որ այդ երկրներում մեծապես խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում՝ նաև Սաուդյան Արաբիայում:

Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգրկված է 15 պետություն, որոնցից միայն 5-ն են մշտական անդամ (ԱՄՆ, Ռուսաստան« Չինաստան, Մեծ Բրիտանիա Ֆրանսիա), մյուս տասն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ոչ մշտական անդամներն իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը, սակայն չեն կարող օգտվել վետո դնելու իրավունքից՝ ինչի իրավունքն ունեն մշտական անդամները:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Փող են ծախսում, որ ցույց տան, թե ինչու պետք չէր ծախսել ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը ՀՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ներկայացուցչի հետ քննարկել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը ‘