‘Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել ոչ միջուկային տերության կարգավիճակից’

924

Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի ազդեցիկ անդամներից մեկը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը կարող է տարածաշրջանի մյուս պետություններին դրդել նույնպես սկսել միջուկային վառելիք մշակել:

Արքայազն Թուրքի Ֆեյսալը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Իրանին թույլ է տրվում միջուկային ծրագիր մշակել, ապա Սաուդյան Արաբիան և մյուս պետությունները նույնպես կարող են նման իրավունք ձեռք բերել:

Թուրքի Ֆեյսալը թագավորի կրտսեր որդին է, Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարը, այժմ համարվում է սաուդյան կառավարության ոչ պաշտոնական հանձնակատարը:

Միջազգային բանագնացների վեցյակը պնդում է, որ ձեռք առնված միջոցները բավարար են՝ Թեհրանի մշակումները սահմանափակելով միայն խաղաղ ատոմի շրջանակներում: Մինչդեռ այդ պլանը քննադատողների կարծիքով՝ Իրանի Իսլամական Պետությունը պետք է ամբողջովին դադարեցնի միջուկային ծրագիրը, որպեսզի տարածաշրջանում սպառազինության մրցավազք չսկսվի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակ. Իմ արտագաղթելու մասին լուրերը չափազանցված են’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը տխուր է համարում կյանքն առանց բամբասանքի’