‘Սաուդյան իշխանուհուն Կալիֆորնիայում մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանք է ներկայացվել’

815

ԱՄՆ արևմտյան Օրանջ (Կալիֆորնիա նահանգ) շրջանի դատախազությունը չորեքշաբթի  մարդկանց առևտրով զբաղվելու և հակառակ իր կամքի՝ մարդուն պահելու մեղադրանք է ներկայացրել սաուդյան իշխանուհի Մեշաել Ալայբանին: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Ռահմանա բեն  Նասերա բեն Աբդել Ազիզա Ալ-Սաուդայի կանանցից մեկը  ապօրինի կերպով իր կալիֆորնիական առանձնատանն է պահել մի աղախնի՝ խախտելով նրա պայմանագրի դրույթները:

Մեկ տարի անց 30-ամյա քենիացի սպասուհին կարողացել է փախչել Ալայբանի տանից և դիմել ոստիկանություն: Պարզվել է, որ տանտիրուհին խոստացել է աղախնին վճարել ամիսը 1,6 հազար դոլար, սակայն դրա փոխարեն նրանից վերցրել է փաստաթղթերը և առանց հանգստյան օրերի աշխատելու դիմաց վճարել ընդամենը 220 դոլար: Հաղորդվում է, որ բացի քենիացի կնոջից՝ Ալայբանի առանձնատանը նույն կերպ պահվում են չորս ֆիլիպինուհի սպասավորներ:

Ալայբանի փաստաբանները պնդում են, թե  սպասուհին սխալ է մեկնաբանել պայմանագրի դրույթները: Այնուամենայնիվ, եթե սաուդյան իշխանուհու մեղքը հաստատվի, նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լյուքսեմբուրգ. Յունկերի սկանդալային հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘300 միլիոն դրամ` սփյուռքի նախարարությունը պահելու համար. Ի՜մաստըը’