Սաուդցի անվանի դիվանագետը մահացել է ելույթի պահին

366

Սաուդցի դիվանագետ Մոհամեդ ալ Քահթանին մահացել է Կահիրեում Արաբա-աֆրիկյան համաժողովում ելույթի պահին։

Միջադեպի տեսագրությունը հրապարակել է RT-ն։

Կադրերում երևում է, որ դիվանագետը ելույթ է ունենում, որին ունկնդիրներն արձագանքում են ծափահարություններով։ Ապա նա էլի մի քանի բառ է ասում  և ուշաթափվում։

Ալ Քահթանիի վերջին բառերը, նշում են ԶԼՄ-ները, դատողություններ էին Աստծո մասին։ Մասնավորապես՝ հետևյալ նախադասությունն է հնչում․ «Որտեղ էլ լինեք, մահը վրա կհասնի ձեզ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք
Հաջորդ հոդվածըԹրամփի որդին հոր տան խուզարկությունը համարում է համակարգված գրոհ