‘«Սաութհեմփթոն» – «Արսենալ»` 4:0․ (տեսանյութ)’

1621

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթեր Սիթին» նվազագույն հաշվով պարտվել էր «Լիվերպուլին», ինչի արդյունքում երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալն» առաջատար դառնալու հնարավորություն էր ստացել:

Արսեն Վենգերի սաները չօգտվեցին «Լեսթերի» սայթաքումից և արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեցին «Սաութհեմփթոնին»: «Սեն Մերիում» կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով. մեկական անգամ աչքի ընկան Ռեյնդլի Մարտինան և Ժոզե Ֆոնտեն, իսկ Շեյն Լոնգը դուբլ ձևակերպեց:

ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ-ԱՐՍԵՆԱԼ 4-0 (1-0) MC
1-0՝ Կուկո Մարտինա 19՛, 2-0՝ Շեյն Լոնգ 55՛, 3-0՝ Ժոզե Ֆոնտ 69՛, 4-0՝ Շեյն Լոնգ 90՛
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ. 22.Մարտեն Ստեկելենբուրգ, 6.Ժոզե Ֆոնտ, 15.Կուկո Մարտինա, 17.Վերջիլ վան Դեյկ, 21.Ռայան Բերտրանդ, 4.Յորդի Կլասի (14.Օրիոլ Ռոմեու, 67), 8.Սթիվեն Դեվիս, 10.Սադիո Մանե (20.Խուանմի, 81), 12.Վիկտոր Վանյամա, 16.Ջեյմս Ուորդ-Պրոուզ (11.Դուշան Տադիչ, 70), 7.Շեյն Լոնգ
ԱՐՍԵՆԱԼ. 33.Պետր Չեխ, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ, 16.Աարոն Ռեմսի, 20.Մատյե Ֆլամինի (21.Կալում Չեմբերս, 74), 12.Օլիվյե Ժիրու, 14.Թեո Ուոլքոտ (45.Ալեքս Իվոբի, 78), 28.Ջոել Քեմբել (15.Ալեքս Չեմբերլեն, 63)
Զգուշացում՝ Շեյն Լոնգ 34՛ (Ս) ; Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)
35 ԳՆԴԱԿԻ % 65
14 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (4)
10 ՏՈՒԳԱՆՔ 9
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
6 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

 

Այս հաղթանակից հետո «Սաութհեմփթոնն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 36 միավորով՝ երկրորդ տեղում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի» – «Սանդերլենդ»֙ 4:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունը՝ թվերի լեզվով’