‘«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 3:2. (տեսանյութ)’

1267

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին»:

Առաջին խաղակեսից հետո Ֆելիպե Կոուտինյուի և Դենիել Սթարիջի գոլերի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Սաութհեմփթոնին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը. Սադիո Մանեն, ով 49-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը, դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Գրացիանո Պելեն: 

Այս հաղթանակից հետո «Սաութհեմփթոնն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 44 միավորով՝ 9-րդ տեղում: 

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Սաութհեմփթոն» — «Լիվերպուլ»՝ 3:2
Գոլերը՝ Մանե 64′, 86′, Պելե 83′ — Կոուտինյու 17′, Սթարիջ 22′
Չիրացրած 11-մետրանոց՝ Մանե 49′

Նախորդ հոդվածը‘Հիդինկ. «Տպավորություն ունեմ, թե ԱՊԼ-ում տրամադրված են Կոստայի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘«Աուգսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3. Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’