«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1։1.մանչեսթերյան ակումբն առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

524

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Պրեմիեր լիգայում 12 անընդմեջ հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբն առաջին միավորները կորցրեց։

Դաշտի տերերն արդեն 7-րդ րոպեին գրավեցին բրազիլացի Էդերսոնի պաշտպանած դարպասը։ Անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքեր-Պիթերսը բացեց հաշիվը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 65-րդ րոպեին իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտի խփած գոլի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով առաջին տեղում է եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» 22 խաղից հետո 25 միավորով 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Կայլ Ուոլքեր-Պիթերս, 7 — Էմերիկ Լապորտ, 65

Նախորդ հոդվածըՓաշինյանական վոլյունտարիզմ. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱրմեն Սարգսյանը հրաժարական է տվել