Սաուլ Ալվարեսը սպառնացել է Մեսիին (տեսանյութ)

278

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը սպառնացել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին: Մեքսիկացի բռնցքամարտիկին դուր չի եկել ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողի վարքն Արգենտինա — Մեքսիկա (2-0) Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղից հետո։

«Դուք տեսա՞ք՝ ինչպես Մեսին մաքրեց հատակը մեր խաղաշապիկով ու դրոշով: Աղոթում եմ Աստծուն, որ կյանքում չհանդիպեմ նրան: Ինչպես մենք ենք հարգում Արգենտինային, այնպես էլ Արգենտինան պետք է հարգի մեզ: Խոսքը կոնկրետ երկրի մասին չէ, այլ Մեսիի արարքի: Ու բավական է քննարկել դա եղել է, թե՝ ոչ։ Եթե Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը հատակին է, ուրեմն արդեն անարգանք կա»,- գրել է Ալվարեսը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ այդ խաղից հետո Մեսին մարզաշապիկներով փոխանակվել էր Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկի հետ։ Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը հանդերձարանում ոտքով դիպչում Մեքսիկայի հավաքականի՝ հատակին հայտնված մարզաշապիկին:

Սաուլ Ալվարեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 62 մենամարտ, տարել 58 հաղթանակ, որից 39-ը՝ նոկաուտով։ Նա նաև կրել է 2 պարտություն, 2 մենամարտ էլ ավարտել ոչ-ոքի:

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է․ ՊԲ
Հաջորդ հոդվածըՌԴ-ում բուդդիստների ղեկավարը մեկնաբանել է Հռոմի պապի հայտարարությունը