‘ՍԱՊԾ. Լավ չէին մակնանշել’

3502

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենք՝ պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը եւ մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102 ` տատրազին եւ E110` դեղին «արեւի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող եւ նախաշգուշացնող՝ երեխաների ակտիվության եւ ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է:

«Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով  (1905 կգ), խտացրած կաթ շաքարով եւ կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) եւ վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արեւածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ):

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է եւ տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները եւս հետ կանչել եւ մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել:

Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ն նորից կընդգրկի ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Ամենավաստակաշատը. 105 մլն դոլար մեկ տարում’