‘Սառցե ցնցուղ. Բեքհեմին, Մեսսիին և մյուս ֆուտբոլիստներին միանում են նաև Oբամեյանգն ու Մխիթարյանը(տեսանյութ)’

1482

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը մասնակցել է Ice Bucket Challengе ֆլեշմոբին ու մարտահրավեր նետել թիմակից Հենրիխ Մխիթարյանին: Այդպիսով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է կրկնի փորձությունը՝ իր վրա լցնելով սառը ջուր: 


Նշենք, որ այս ամռանը Ice Bucket Challenge անվանումով այս արարքը դարձել է իսկական իրադարձություն համացանցում. մարզիկների, դերասանների, ձեռնարկատերերի անունները, որոնք ընդունել են սառցե ջրով ցնցուղ, յուրաքանչյուր կես ժամը մեկը մեծանում է:

Այս ֆլեշ մոբի հանրաճանաչության գաղտնիքը շատ պարզ է ու հասարակ: Նախ մենք շատ ենք սիրում նայել, թե ինչպես են հայտնիները արձագանքում սառցե ցնցուղին: Իսկ հետո Ice Bucket Challenge – ը  առաջին հերթին բարեգործության պատմություն է. արդեն մի քանի ամիս է մեր մոլորակի ամենահայտնի մարդիկ գումար են հավաքում շատ ծանր և անբուժելի համարվող կողային ամիոտրոֆիկ  սկլերոզ հիվանդության ուսումնասիրությամբ զբաղվող ֆոնդի համար: Այս հիվանդությունը հայտնի է նաև Լու Գերինգի անունով: Նշենք, որ այս պահին արդեն հավաքվել է 15 մլն դոլար: Այս խաղի միակ կանոն այն է, որ մինչև դույլի դատարկվելը պետք է հավաքագրել նվազագույնը երկու ընկերոջ, որոնք այդ оրվա ընթացքում կդառնան այդ  սառցային ֆլեշ մոբի անվերջանալի շղթայի հաջորդ оղակը:

Նախորդ հոդվածը‘Ղարիբաշվիլի. Գազամուղի աշխատանքը երկու-երեք օրում կվերականգնվի’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպան. Սևանի ջրի որակը վտանգի եզրին է’