‘«Սասնա ծռեր» էպոսը ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն’

941

«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում: PanArmenian.net-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց քիչ առաջ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ այս պահին ընթանում է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը:

2006 թ. մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան: Վերոնշյալ կոնվենցիաով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, այդ թվում նաև ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ում Սեբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել օդանավակայանում’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) այցելել է ծեծված դերասանին’