‘«Սասնա Ծռեր». Ոստիկանները կրակել են, կա երկու վիրավոր’

3340

«Սասնա Ծռերը» հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ այսօր գիշերը եւ առավոտյան ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անուն-ազգանունով ՀՀ քաղաքացին իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը` հասել ՊՊԾ գնդի տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

Արթուր Սարգսյանը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ. Թուրքիայի կուսակցությունները սկսում են նոր սահմանադրության աշխատանքները’