‘Սաստիկ բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը ‘

1125

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում,  Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արագածում, Թալինում,Դիլիջանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Սարավանի եւ Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում: Ստեփանավանի եւ Վանաձորի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը: 
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի դիրքորոշումը «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Հատվածներ մաթեմատիկայի դպրոցական նոր դասագրքից’