‘Սավչենկոյի դատավճիռը վերջակետ չի դնում նրա գործին’

1282

Դոնեցկի քաղաքային դատարանում երեքշաբթի ավարտվել է Նադեժդա Սավչենկոյի գործի քննությունը. Սավչենկոն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման և 30 հազար ռուբլի տուգանքի:

Երբ դատավորը գրեթե ամբողջությամբ ընթերցել էր դատավճիռը և Սավչենկոյին մեղավոր ճանաչել, նա ամբողջ դահլիճով մեկ սկսել է երգել «Այրվում էր անվադողը» երգը, որը հաճախ էր հնչում Մայդանում:

Սավչենկոն դատավճիռն արձակելուց շատ առաջ արդեն հայտարարել է, որ չի բողոքարկելու՝ ինչպիսին էլ որ   այն լինի, քանի որ չի ցանկանում պատրանք ստեղծել, թե հավատում է Ռուսաստանում արդարադատության գոյությանը: Նա և իր փաստաբանները լիովին համոզված են, որ թե՛ դատավճիռը և թե՛ Սավչենկոյի հետագա ճակատագիրը որոշում են ամենևին էլ ո՛չ դատավորներն ու դատախազները: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա նրանք ենթադրում են, որ Մոսկվան որոշում կընդունի նրան հանձնելու Ուկրաինային:

Դատավճռից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Twitter-ում հաղորդել է, որ պատրաստ է Սավչենկոյին փոխանակելու  Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցի Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ, որոնց ուկրաինական զինված ուժերի վրա ահաբեկչական հարձակում գործելու և զինվորականի սպանության մեղադրանք է ներկայացվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը- 2’