‘«Սատանի կամրջից» մարդ է ընկել’

845

Հուլիսի 28-ին, ժամը 18:58-ին, ԱԻՆ Սյունիքի մարզային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթեւ ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում, մի երիտասարդ սայթաքել ու ցած է ընկել,  անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ձորակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Մ.-ին (ք. Գյումրի), ում հոսպիտալացրել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Նախորդ հոդվածը‘Գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետարանի բոլոր աշխատակիցները հրաժարական են ներկայացրել’