‘Սարգիս Հովսեփյանը դադարեցնում է ելույթները’

1384

Ինչպես տեղեկացնում է Փյունիկ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը՝ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը: Այս կապակցությամբ ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.

Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ

Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում», և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին՝ ի դեմս Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

Լուսանկարը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի

Նախորդ հոդվածը‘Սիրական բանակին հաջողվել է ետ մղել հարձակումը Դամասկոսի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ելույթային մետամորֆոզ. «Ծիածանագույն կարուսելից» մինչև «Դերո» ‘