‘Սարգիս Հովսեփյանի վերջին հանդիպումը տոնական կլինի’

929

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար:

Անկասկած, Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանին, իսկ նրա բազմահազար երկրպագուները լինելու են իրենց սիրելի ավագի կողքին, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. ՀՅԴ-ն երբևէ իր հաջողությունը չի համարել միայն իրենը ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Խառատյան. Միշտ տագնապի ու վտանգի զգացողություն ունեմ ‘