‘Սարգիս Քլոյան. Կոնգրեսը կա եւ միշտ էլ կմնա մարտի մեկի սպանությունների բացահայտման հիմնական պահանջատերը ‘

1840

Օրերս լրատվամիջոցներում մեկնաբանություններ էին ներկայացրել՝ մարտիմեկյան սպանդի զոհ Գոռ Քլոյանի հայրիկից՝ Սարգիս Քլոյանից, ով, ըստ այդմ, իբր մեկնաբանելով Լեւոն Զուրաբյանի նախօրեին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցը՝ ասել էր, թե «ինչպե՞ս կարելի է Քոչարյանի նախագահությունն ավելի հաջողված համարել, նա մարդասպան է»: Մեկնաբանություններ ստանալու համար iLur.am-ը դիմեց պարոն Քլոյանին, ով մեզ հետ զրույցում նշեց. «Մամուլում մեծ աղմուկ են դրել, թե իբր Լեւոն Զուրաբյանը Քոչարյանին անվանել է Սերժ Սարգսյանից ավելի հաջողված նախագահ՝  անտեսելով մարտի մեկի հանցագործությունը: Նայեցի, լսեցի, իրականում ոչ ոք այսպիսի բան չի ասել: Հակառակը, նա այնտեղ մի քանի անգամ խոսել է մարտի մեկի սպանությունների, եւ դրանք պարտակելու համար՝ եւ Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի  պատասխանատվության մասին: Ինչքա՞ն անբարոյական պետք է լինեն այն լրատվամիջոցները եւ վերլուծաբանները, որոնք աղավաղելով Լեւոն Զուրաբյանի ասածները՝ մեր երեխեքի արյունը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով: Ես շատ լավ գիտեմ, որ Կոնգրեսը կա եւ միշտ էլ կմնա մարտի մեկի սպանությունների բացահայտման հիմնական պահանջատերը, եւ կոչ եմ մեր հայրենակիցներին մասնակցել մարտի մեկին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպելիք ավանդական երթին»:  

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ սիրահարների օրվա մասին’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան հինգերորդ երեխան է ունեցել’