‘Սարգսյանը եւ Խոսե Մուխիկան ստորագրել են մի շարք համաձայնագրեր’

1322

Հուլիսի 9-ին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Խոսե Մուխիկայի հետ:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է արեւային եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը’