‘Սարգսյանը հանդիպել է Բորդյուժայի հետ ‘

941

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են նախագահականի մամլո ծառայությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների:

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը հետաձգվեց ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Հայկ Քոթանջյանին «Երախտագիտության» մեդալ է հանձնել ‘