‘Սարգսյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Սուլեյմանին ‘

1345

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են Սերժ Սարգսյանի և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության: Լիբանանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնի ոստիկանապետին ազատել են Սերժ Սարգսյանի նկարների պատճառո՞վ’
Հաջորդ հոդվածը‘Հ. Սասունյան. «Հայաստան» հիմնադրամի մոտեցումները, ուղղությունը պետք է փոխվի ‘