‘Սարգսյանին խոստացել էին, որ նախագահն իրեն կընդունի, սակայն, երկար սպասեցնելուց հետո նրան դիմավորել են այլ անձինք. Արգենտինական մամուլ ‘

3551

Արգենտինական Clarin պարբերականը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Արգենտինա կատարած այցին, եւ իր հրապարակման մեջ մի շարք ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Հիշեցնենք, որ մինչեւ հուլիսի 12-ը Սերժ Սարգսյանը շարունակում է Լատինական Ամերիկայի երկրներ պաշտոնական այցը: Այժմ Սարգսյանը գտնվում է Ուրուգվայում, իսկ մինչ այդ եղել է Արգենտինայում:

«Արգենտինայի Սան Մարտին պալատում Սերժ Սարգսյանը հանդիպել է այս երկրի գրեթե բոլոր նախարարների հետ: Հանդիպումը նախատեսված էր 200 հոգու համար: Հյուրերին ընդունել է Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բոդոուն: Հյուրերի պատվին տրվել է նախաճաշ, որի ընթացքում Բոդոուն և նրա անձնակազմը բարձր տրամադրությամբ են ընդունել Հայաստանի պատվիրակությանը: Բոդոուն նշել է, որ իր համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանի պատվիրակությանը, որոնց բարևել է, սակայն դեռ չի հասցրել ճանաչել: Փոխնախագահը Հայաստանի նախագահին է նվիրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկ՝ Սերժ Սարգսյանի անվամբ:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հայաստանի չորս հազար տարվա պատմության մասին, իսկ ԱԳ նախարար Կիդերմանը անդրադարձել է Ցեղասպանությանն ու Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտին: Աղբյուրները նշել են, որ Արգենտինայի նախագահը չի կարողացել ընդունել Հայաստանի Նախագահին այս ընթացքում, քանի որ հիվանդ է լարինգոֆարենգիտով: Այս իրողությունը շատ տխուր իրավիճակ է ստեղծել Սերժ Սարգսյանի համար, և նա թյուրմացիության մեջ է հայտնվել, քանի որ նրան խոստացել էին, որ նախագահն իրեն կընդունի: Սակայն, ավա՜ղ… Երկար սպասեցնելուց հետո, Սերժ Սարգսյանին ուղեկցել են Սան Մարտին պալատ, որտեղ նրան դիմավորել են Amerika corporation-ի նախագահ, Արգենտինայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ Էդուարդո Էռնեկյանը եւ քաղաքագլուխ Մաուրիցիո Մարսին: Վերջիներս նրան ուղեկցել են նաև քաղաքում, իսկ երեկոյան նախագահն արդեն հանդիպել է կոնգրեսականների հետ»: (Թարգմանությունը իսպաներենից` iLur.am-ի):

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, չնայած Արգենտինայի նախագահը խոստացել էր ընդունել Սարգսյանին, սակայն, վերջին պահին պարզվել է, որ նա հիվանդ է, եւ չի կարող հանդիպել: Ուշագրավն այն է, սակայն, որ այդ ամենի մասին Սարգսյանը իմացել է վերջին պահին, երբ երկար սպասելուց հետո գնացել է նախագահական պալատ եւ այնտեղ չի գտել տիկին Քիրշներին:  

Ի դեպ, Սարգսյանի մամլո ծառայությունը այս միջադեպն այսպես է ներկայացրել.  «Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Քրիստինա Ֆերնանդես Դե Քիրշներն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բոդոուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Որտեղ կտրեց կապը, էնտեղ՝ տիրու պապը… կամ գողանալ, քանի դեռ հնարավոր է’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդը» համոզված է, որ ՊՆ խոսնակը չի կարողանում կատարել իր պարտականությունները’