‘Սարգսյան-Ալիեւ-Օլանդ հանդիպումների ժամանակացույցը’

1171

Ելիսեյան պալատը հրապարակել է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսուա Օլանդի՝ բարձր մակարդակով հանդիպումների ժամանակացույցը:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, հոկտեմբերի 27-ին, Փարիզի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կբանակցի Իլհամ Ալիևի, իսկ ժամը 12.15-ին` Սերժ Սարգսյանի հետ:

Ժամը 18:00-ին Ֆրանսիայի նախագահը եռակողմ բանակցություններ կանցկացնի Սարգսյանի եւ Ալիեւի հետ:

Ժամը 20.00-ին Սարգսյանին, Ալիեւին եւ Օլանդին կտրվի ճաշ, որի ընթացքում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ձգտում է Անիի ավերակներն ընդգրկել UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դարպասապահը’