Սարդինիայում բանտից ազատվել է Կատալոնիայի անջատականների առաջնորդ Պուչդեմոնը

671

Կառլես Պուչդեմոնը՝ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը և ինքնավար մարզի անկախության շարժման առաջնորդներից մեկը, որ իտալական Սարդինիա կղզում ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին, կալանքից ազատ է արձակվել Սասսարի քաղաքի դատարանի որոշմամբ։

Նույն դատարանը նրան պարտավորեցրել է Սարդինիայում լինել հոկտեմբերի 4-ին՝ նրա արտահանձնման վերաբերյալ առաջին դատական լսումներին ներկա գտնվելու համար, սակայն տեղաշարժի ոչ մի սահմանափակում չի դրել։

Պուչդեմոնի փաստաբանները չեն բացառել, որ հոկտեմբերի 4-ին նա կարող է դատարանի առջև կանգնել տեսակապով։

«Իսպանիան երբեք չի խուսափի ծիծաղելի վիճակի մեջ հայտնվելու հնարավորությունից,- ասել է Պուչդեմոնը մեկուսարանի մոտ հավաքված լրագրողներին։ -Ամեն ինչ լավ է, ես միանգամայն լավ եմ, ոստիկանությունը և պահապանները իմ հանդեպ չափազանց պրոֆեսիոնալ վերաբերմունք էին դրսևորում։ Գիտեմ, թե երբեմն ինչպես է լինում»։

Իսպանիայի իշխանությունները նախկին լրագրող, 58-ամյա Պուչդեմոնին, որը Կատալոնիայի նախագահ էր ընտրվել 2016 թ․, մեղադրում են Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպման հարցում նրա ունեցած դերի համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրաժեշտ «Երկաթե տիկնոջը»․ Անգելա Մերկելը հեռանում է
Հաջորդ հոդվածըԿիմ Չեն Ինի քույրը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է դադարեցնել պատերազմը Հարավի հետ