‘Սարին համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ’

640

Հայտնի է դարձել, թե Մաուրիցիո Սարին որքան աշխատավարձ կստանա «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե լքի «Չելսի»-ն: 

Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ 60-ամյա մասնագետը համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ:

Պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով, իսկ իտալացի մարզչի աշխատավարձը կկազմի տարեկան 6-7 միլիոն եվրո: 

Լոնդոնյան ակումբը պատրաստ է բաց թողնել Սարիին, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: 

Հիշեցնենք, որ «Ծեր սինյորա»-ն պատրաստ է վճարել մարզչի համար պահանջվող 5 միլիոն ֆունտ փոխհատուցումը: 

Նախորդ հոդվածը‘Չինական ակումբները 17․5 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկում «Արսենալի» խաղացողին’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը Բրիտանիային «արտակարգ պայմանագիր» է խոստացել ԵՄ-ից դուրս գալուց հետո’