‘Սարին հերքել է, որ մարզչական կարիերան շարունակելու է «Ռոմա»-ում’

1031

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է մարզչական կարիերան «Ռոմա»-ում շարունակելու շշուկների մասին:

«Գործող պայմանագիր ունեմ «Չելսի»-ի հետ, որը նախատեսված է թե՛ այս, թե՛ մյուս մրցաշրջանի համար: Այնպես, որ իմ տեղափոխությունը «Ռոմա» բացառված է»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանի սկզբում թիմ հրավիրել Սարիին:

Նախորդ հոդվածը‘2016-ից հետո առաջին անգամ Ֆեդերերը կխաղա գրունտի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ֆուլհեմ»-ը կարող է հեռացնել Ռանիերիին’