‘Սարի թաղի սպանության դրդապատճառը ՀՀԿ ընտրարշավի «փողերը կիսե՞լն էր»’

1065

Ըստ Երեւանի Սարի թաղում հունվարի 28-ին տեղի ունեցած սպանության դրդապատճառնը, հնարավոր է, որ նախընտրական քարոզարշավում ՀՀԿ թեկնածուի օգտին «փող բաժանելու ֆունկցիայի» համար ծագած վիճաբանության հետեւանք է:

iLur.am-ի լավատեղյակ աղբյուրը տեղեկացրեց, որ վիճաբանությանը մասնակցած երկու կողմերն էլ՝ կրակող Էդիկ Հակոբյանը («Օդոլ»), եւ կրակոցի հետեւանքով մահացած Սերգեյ Գալստյանը Սարի թաղի ՀՀԿ շտաբի «կուրատորներն էին»: Ընդ որում, Էդիկ Հակոբայնի «վերահսկած» տարածքն ավելի մեծ է եղել, եւ Գալստյանը փորձել է «Օդոլի» տարածքը (հետեւաբար նաեւ որպես ընտրակաշառք բաժանվող փողը) վերցնել  իր «կանտրոլի տակ»:

Լարվածությունը վերաճել է վիճաբանության, «բազարին» բազմաթիվ մարդիկ են մասնակցել երկու կողմից էլ: Ըստ այս վարկածի, դրա ընթացքում Հակոբյանը կրակել է Գալստյանի վրա ու թաքնվել:

Հակոբյանը որոշ ժամանակ թաքնվել է, սակայն օրեր անց հանձնվել է իրավապահներին:

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը iLur.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս վարկածը՝ նշելով, որ  ընթանում է նախաքննություն, որի ընթացքում տարբեր վարկածներ են քննվում:

Էդիկ Հակոբյանը  կալանավորվել է փետրվարի 5-ին: 

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Չեմ բացառում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ դաշինքի ապագա ձեւաչափը կքնարկվի կուսակցության ձեւավորման ավարտից հետո’