‘Սարի.Հանգիստ թողե՛ք: Ես թողնում եմ ծխելը’

997

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Չինաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բարկացել է, երբ լրագրողները մի շարք հարցեր են տվել նրան  ծխելու վերաբերյալ: Հայտնի է, որ Մաուրիցիոն ծխելու սովորություն ունի ու ավելի վաղ հայտարարել էր, որ օրական 60 գլանակ է ծխում:

Այն հարցին, թե Նանկինում ավելի հարմարավե՞տ է համեմատած Սինգապուրի, որտեղ ծխելն արգելված է հասարակական վայրերում, Սարին պատասխանել է.

-Այստեղ Դուք ավելի հանդուրժող եք, այնպես որ, այո, այստեղ ավելի հարմարավետ է: Բայց որպեսզի Ձեզ՝ լրագրողներիդ, երջանկացնեմ, ասեմ, որես  ծխել եմ նույնիսկ Սինգապուրում։

Դրան հաջորդել է մեկ այլ լրագրողի հարցը՝ կրկին ծխելու վերաբերյալ.

-Մենք բոլորս գիտենք, որ դուք խելագարվում եք սիգարների համար: Փորձե՞լ եք չինական սիգարներ կամ ծխախոտ:

Սարին արդեն բարկացած ոտքի է կանգնել ու ասել.

-Հանգիստ թողե՛ք: Ես թողնում եմ ծխելը: Ես գնացի: Վերջ:

Նախորդ հոդվածը‘«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ՝ գիշերով»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն այլեւս չի պայքարելու կոռուպցիայի դեմ’